ԵՄ-ն կակտիվացնի լոբբիստական գործունեությունը «Արևելյան գործընկերության» տարածքում
Նմանատիպ
Եվրամիությունը մտադիր Է լոբբիստական կազմակերությունների հետ պարտավորագրեր կնքել «Արևելյան գործընկերության» պետությունների նկատմամբ նպատակային քարոզչություն վարելու համար: Այս մասին տեղեկացնում Է EUobserver ինտերնետ-հրատարակությունը, որը վկայակոչում Է Եվրամիության խորհրդի ներքին փաստաթուղթը:
Այն բովանդակում Է Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ այն կապակցությամբ, որ նա իբր «ապատեղեկատվություն Է տարածում»,- գրում Է հրատարակությունը: Վերջինիս տվյալներով՝ այս հարցը, մասնավորապես, կբարձրացվի փետրվարի 10-ին Բրյուսելում՝ ԵՄ-ի Խորհրդի՝ արտգործնախարարությունների ղեկավարների մակարդակով կայանալիք նիստում:
Եվս մեկ նախաձեռնություն, որը կքննարկեն ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները, բարձր մակարդակի այցերի անընդհատ հոսքի կազմակերպումն Է Արեւելյան գործընկերության այն երկրներ, որոնք պատրաստվում են այս տարի ստորագրել ասոցացման և ազատ առեւտրի համաձայնագրեր, այսինքն՝ Մոլդովա և Վրաստան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում