Իրանի նախագահը կրկին մերժել է Թուրքիային
Նմանատիպ
Իրանի նախագահը Հասան Ռոուհանին, ով դեկտեմբերի 17-ին ծրագրած այցը Թուրքիա անհայտ պատճառով հետաձգել էր փետրվարի սկիզբ, մեկ անգամ ևս հետաձգել է այն:
Ռոուհանիի այցի համար Թուրքիայի առաջարկած փետրվարի 20-21 ժամկետը պաշտոնական Թեհրանը մերժել է’ նշելով, որ «նախագահի աշխատանքային ծրագրի հագեցած լինելու» պատճառով այն կարող է տեղի ունենալ «ավելի ուշ»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի նախագահ Ռուհանին դեկտեմբերի 17-ին կայցելի Թուրքիա’ մասնակցելու շիաական Շեբ-ի Արուզ տոնակատարություններին: Դրանից հետո Դավութօղլուն հայտարարել է, որ Ռուհանին պատասխան այց կկատարի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի’ Իրան այցից հետո: Սակայն Էրդողանի Թեհրան կատարած այցից հետո ևս իրանական կողմը անորոշ ժամանակով հետաձգել է երկրի նախագահի’ Թուրքիա ծրագրած այցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում