Վրաստանը հավակնում է ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմ ունենալ մինչ 2015թ-ը
Նմանատիպ
«Վրացական երազանք-հանրապետականներ կուսակցական դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Բերզինիշվիլիի խոսքերով Վրաստանն իրական հնարավորություն ունի 2015թ-ի ընթացքում հասնելու ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմի հաստատմանը :
Ինչպես հայտարարել է Բերձինաշվիլին, Բազալետիիում կայացած «Հանրապետական կուսակցության խորհրդի ժամանակ. «Վրաստանը միակ երկիրն է, որը ներքաղաքական կյանքում չունի այն խնդիրները, որոնք ունեն «Արևելյան գործընկերության այլ երկրները: Մեզ մոտ եվրոպական ապագայի վերաբերյալ միանշանակ կոնսենսուս է տիրում:
Ինչպես հայտնել է «Հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը, ԵՄ-ն շահագրգռված է, որպեսզի Արևելյան գործընկերությունը չտապալվի, իսկ Վրաստանը ամենից շատն է բավարարում ԵՄ-ի պահանջները:
«Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի այցը Եվրոպա բավականին արդյունավետ է եղել: Այցի ընթացքում եվրոպական պաշտոնայները ցուցաբերել են Վրաստանի հետ հարաբերությունների նոր էտապ թևակոխելու պատրաստակամություն: Դա չի նշանակում, որ վրացական կողմը պետք է լռի: Այս պահին մեզ պետք է ավելի մեծ չափով մոբիլիզացիա: Մենք կարող ենք այս տարի կնքել ասոցիացման մասին համաձայնագիրը, իսկ 2015թ-ին կարող ենք ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմ մտցնել»,-ասել է վրացի խորհրդարանականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում