ԱՄՆ-ն ավելի ակտիվորեն է միջամտում Արցախյան հակամարտության լուծմանը
Նմանատիպ
Ներկայում ԱՄՆ-ն ավելի ակտիվորեն է մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, քան նախկին տարիներին: Այս մասին, ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, փետրվարի 10-ին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինսգթարը’ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթում:«Մենք ավելի սերտ ենք համագործակցում կառավարության հետ: Անցյալ տարի Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը հույժ նշանակալից իրադարձություն էր, և կարևոր է շարունակել այդ հանդիպումները: Կողմերը հակամարտության կարգավորման հետ կապված ավելի կոնկրետ հարցերի քննարկումներ են տանում: Մենք ամեն հնարավորը կանենք’ հակամարտության լուծման համար», -ասել է ամերիկացի դեսպանը:
ԱՄՆ-ը ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահն է և մյուս համանախագահների’ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ կատարում է միջնորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում