Մարգվելաշվիլին և Պուտինը հնարավոր է հանդիպեն
Նմանատիպ
Փետրվարի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, «եթե վերջինս ցանկանա»: ՌԴ նախագահը մեկնաբանել է վրացի մարզիկների մասնակցությունը Սոչիում անցկացվող օլիմպիական խաղերին և ընդգծել, որ այդ որոշումը մեկ քայլ առաջ է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից
Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ «լրջորեն կվերլուծի երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորության մասին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը»:
Վրաստանի Նախագահը նշել է, որ «մենք ուշադիր հետևում ենք յուրաքանչյուր ուղերձի, որը հնչում է ՌԴ-ից, քանի որ վրաց-ռուսական հարաբերությունները Վրաստանի առջև ծառացած ամենացավոտ և խնդրահարույց հարցերից են: Համապատասխանաբար, մենք շատ լուրջ և մանրամասն կվերլուծենք և այսօրվա խոսքերը (Վլադիմիր Պուտինի), կանցկացնենք խորհրդակցություններ և կձևավորենք մեր դիրքորոշումը»:
«Եթե կա հնարավորություն, որ նման հանդիպումը դրական լիցք կհաղորդի վրաց-ռուսական հարաբերություններին, եթե կա լուրջ թեմաներ քննարկելու պատրաստակամություն, ապա դա, բնականաբար, ինչպես Վրաստանի ներսում, այնպես էլ արևմտյան գործընկերների հետ խորդակցությունների և նման հանդիպում անցկացնելու հնարավորության մասին մտածելու հիմք է»,- ընդգծել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում