Ադրբեջանն առաջարկում է Իրաքին միանալ «Հարավային գազային միջանցք»-ին
Նմանատիպ
Իրաքում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բաղդադում իր գործընկեր Խոշյար Զեբարիի հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում սենսացիոն հայտարարություններ է արել:
Մամեդյարովը Իրաքին կոչ է արել միանալ Ադրբեջանից Եվրոպա գազի փոխադրման «Հարավային գազային միջանցք» խոշորամասշտաբ նախագծին: Նա ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է օգնելու Իրաքին’ սեփական գազը Եվրոպա փոխադրելու հարցում: «Մենք պատրաստ ենք այդ հարցի հետ կապված բանակցություններին», -ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանի արտգործնախարարն ասել է նաև, որ երկրի խորհրդարանը հաստատել է Բաղդադում դեսպանատուն բացելու վերաբերյալ որոշումը, և շուտով Իրաքում կսկսի գործել Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունը:
Էլմար Մամեդյարովը նաև ասել է, որ Ադրբեջանի ընկերությունները պատրաստ են աշխատել Իրաքում և ներդրումներ կատարել հատկապես էներգետիկայի հատվածում
Հետևեք մեզ նաև Telegram-ում