Թուրքիան կրկին ԵՄ-ի քննադատությունների թիրախում է
Նմանատիպ
ԵՄ-ին անհանգստություն է հայտնել Թուրքիայի նոր ինտերնետային սահմանափակումների վերաբերյալ, որը մեծ քննադատության է արժանացել, ինչպես ընդդիմության , այնպես էլ դրսում ապրող թուրքերի կողմից:
ԵՄ-ի արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և ԵՄ-ի հարցերով նախարար Մելվեթ Չավուշօղլուի հետ, որի ժամանակ քննարկել են Թուրքիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, այդ թվում նաև ինտերնետի սահմանափակումները:
Հանձնակատարները նշել են, որ Թուրքիան, որպես ԵՄ-ի անդամակցության հավակնորդ երկիր, պետք է ավելի հետևողական լինի նման սահմանափակումների հարցում: Ֆյուլեն նշել է, որ դա հենց իրենց գործն է մոնիթորինգ կատարել և անհանգստություն հայտնել երկրում տեղի ուենցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:
Իր հերթին Դավութօղլուն հերքել է մեղադրանքները’ նշելով, որ օրենքի նպատակը ինտերնետն ավելի անվտանգ դարձնելն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում