Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպելու Պուտինի հետ
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվլին ի պատասխան Պուտինի’վրացական ղեկավարության ղեկավարության հետ հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը, նշել է, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին վրացական կառավարության ղեկավարը հայտարարել է «Имеди» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ես հաստատում եմ, որ պատրաստ եմ հանդիեպլու ռուսական ղեկավարության հետ»,- նշել է Գարիբաշվիլին:
Հիշեցնենք, որ Փետրվարի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, «եթե վերջինս ցանկանա»: ՌԴ նախագահը մեկնաբանել է վրացի մարզիկների մասնակցությունը Սոչիում անցկացվող օլիմպիական խաղերին և ընդգծել, որ այդ որոշումը մեկ քայլ առաջ է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից
Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ «լրջորեն կվերլուծի երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորության մասին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում