Էրդողանն ու Գյուլենը համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում
Նմանատիպ
The Guardian թերթը ևս անմասն չմնաց համաշխարհային մամուլի հրապարակումներից, որոնք անդրադառնում են Էրդողան-Գյուլեն դիմակայությանը:
Թերթը հայտնում է, որ թեեւ Էրդողանի և Գյուլենի միջև ջերմ հարաբերությունները վերջին տարիներին զգալիորեն սառել են, սակայն եթե անցյալ դեկտեմբերի կեսերին նրանց միջև կոռուպցիոն աղմուկ չծագեր, ապա իրավիճակն այդքան չէր սրվի:
Կառավորության անդամների կոռուպցիոն գործունեությունը բացահայտվելուց հետո Էրդողանը հայտատարեց, որ դա Գյուլենի գաղափարական հետևորդների կողմից իր դեմ սարքված դավադրություն է և կոռուպցիան բացահայտմանը մասնակից հարյուրավոր ոստիկանների ու արդարադատության աշխատակիցների կամ պաշտոնանկ արեց, կամ էլ տեղափոխեց այլ աշխատանքի: Էրդողանը հայտարարեց, որ գյուլենականները ցանկանում են «պետության մեջ պետություն ստեղծել»:
«Ամենահետաքրքիրն այն է, որ Եվրամիության պաշտոնայների հետ ունեցած գաղտնի զրույցներում Էրդողանը խոստովանել է Գյուլենի հետ իր բախումը կենաց և մահվան հարց լինելը: Բրյուսելցի պաշտոնյաներն ասել են, որ Էրդողանը հայտարարել է, որ վճռական է «զուգահեռ պետություն» անվանած մարդկանց «վերջը տալու» գործում», -գրում է թերթը:
The Guardian-ը գրում է, որ որևէ կասկած չկա, որ Էրդողանի թիմի կոռուպցիայի մեջ թաղված լինելու վերաբերյալ մեղադրանքները ծագում են Գյուլենի ճամբարից, և որ այդ մեղադրանքները ճիշտ են, քանի որ այդ մեղադրանքներն առաջադրել են անվտանգության ևարդարադատության համակարգում գտնվող գյուլենական պաշտոնյաները: «Այնպես է երևում, որ Էրդողանն այժմ ցանկանում է ջախջախել ոչ միայն արդի իսլամի գաղափարախոսության քարոզչին, այլ նաևիր դեմ ներկայացված կոռուպցիոն մեղադրանքները», -նշում է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում