Օբաման եւ Օլանդը հայտարարել են երկու երկրների միջեւ վստահության վերականգնման մասին
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հավաստել են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունների ամրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերություններում ճգնաժամ Էր նշմարվել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից անցյալ տարվա աշնանը կատարված մերկացումներից հետո, որոնցից հետեւում Էր, որ Վաշինգտոնը լրտեսել Է իր եվրոպական դաշնակիցներին:
Ֆրանսիայի նախագահին՝ ԱՄՆ նրա պետական այցի երկրորդ օրն ընդունել են Սպիտակ տանը: Մամուլի ասուլիսի ժամանակ Օլանդը հայտարարել Է, որ երկու երկրների միջեւ փոխադարձ վստահությունը վերականգնված Է:
Բարաք Օբաման հայտնել Է, որ ինքն ընդունել Է հունիսին Ֆրանսիա այցելելու Օլանդի հրավերը, երբ կնշվի Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափ իջնելու 70-ամյակը:
Երկու նախագահները քննարկել են նաեւ Սիրիայի հակամարտությունը, որի կարգավորման հարցում նրանք սրետորեն համագործակցում են: Բարաք Օբաման «խիստ դժգոհություն» Է հայտնել Ժնեւի հաշտության բանակցությունների ընթացքից: Նա նաեւ սպառնացել Է խստագույն միջոցներ կիրառել արեւմտյան այն ընկերությունների նկատմամբ, որոնք փորձում են խախտել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Միացյալ Նահանգների նախագահն այսպես Է արձագանքել անցյալ շաբաթ ավելի քան 100 խոշոր ֆրանսիացի գործարարների՝ Թեհրան կատարած ուղեւորության վերաբերյալ լրագրողներից մեկի տված հարցին: ԱՄՆ-ի պետդեպարտամենտն այդ ուղեւորությունը որակել Է ժամանակավրեպ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում