Վրաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել ՆԱՏՕ-ի զորքերի դուրբերման համար
Նմանատիպ
Վրաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի ղեկավարը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի պատվիրակության հետ հանդիպումից հետո: Մարգվելաշվիլու խոսքերով, Վրաստանը պաշտպանում է ISAF-ի խաղարար առաքելությունը և հույս ունի անդամակության համար գործողությունների պլան ստանալ ՆԱՏՕ-ի առաջիկա վեհաժողվի ժամանակ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ աջակցեցիք Վրաստանի միացմանը ԵՄ-ի արագ արձագանքման ուժերին: Հույս ունենք, որ մեր ջանքերը արժանի գնահտաական կստանան ՄԵծ Բրիտանիայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի համաժողովի ժամանակ, որն էլ մեր հարաբերությունների նոր էտապը կապահովի»,- ասել է Վրաստանի նախագահը:
Փետրվարի 11-12-ը Թբիլիսում կկայանա ՆԱՏՕ-ի ռազմական խորհրդի «28+1» ձևաչափով նիստը: Խորհրդի ներկայացուցիչները ժամանել են Վրաստան’ ստուգելու Ամենամյա ազգային ծրագրի կատարողականությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում