Վրաստանի եվրաինտեգրացման գործընթացն անշրջելի է. Գարիբաշվիլի
12/02/2014 11:50
Նմանատիպ
Վրաստանն ամուր է կանգնած եվրոպականացման ճանապարհին, և այդ ընտրությունը ենթակա չէ վերանայման: Այդ մասին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:«Մենք ունենք վրաց ժողովրդի աջակցությունը: Ելնելով դրանից՝ կարծում եմ, որ Վրաստանի եվրաինտեգրացման գործընթացն անշրջելի է դարձել: Մենք պարզորոշ հավաստել ենք, որ այդ գործընթացը չի վերանայվելու»,- հավելել է Ղարիբաշվիլին:
Նա նշել է, որ «Եվրամիությունը պատրաստ է գերազանցել բոլոր ռեկորդները և Վրաստանի հետ ասոցացման համաձայնագիրն ստորագրել 2014 թվականի օգոստոսին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում