Իրաքի արտգործնախարարը մեկնել է Իրան
12/02/2014 12:40
Նմանատիպ
Այսօր սկսվել է Իրաքի արտաքին գործերի նախարար Խոշյար Զեբարիի այցն Իրան:
Այցի ընթացքում Իրաքի ԱԳՆ ղեկավարը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, իր իրանցի գործընկեր Մուհամեդ Ջավադ Զարիֆի և այլ պաշտոնական անձանց հետ կքննարկի երկկոկղմանի հարաբերությունների զարգացման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացները:
Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների մեղմացումից հետո սա Իրաքի արտգործնախարարի առաջին այցն է այդ երկիր:
Իրանի նախագահ Ռոուհանին արդեն երկրորդ անգամ չեղյալ է հայտարարել Թուրքիա ծրագրած այցը: Հրաժարվել է Թուրքիա այցելել նաեւ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում