Դիարբեքիրում հանվել են Օջալանի նկարով պաստառները
Նմանատիպ
Դիարբեքիրի ոստիկանության աշխատակիցները, դատարանի ընդունած որոշմամբ, քաղաքի գովազդային վահանակների վրայից հեռացրել են քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի նկարով պաստառները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Նահանգապետարանի արած հայտարարության մեջ նշ վել է, որ երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդի լուսանկարը փակցնելը քաղաքում ճիշտ չէ: Անվտանգության աշխատակիցները դանակների և անձրևանոցների օգնությամբ սկսել են պատռել պաստառները:Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը Դիարբեքիրի գովազդային վահանակներին փակցրել էր Օջալանի լուսանկարները’ վերջինիս ձերբակալման 15-րդ տավա կապակցությամբ: Նկարի տակ եռօրյա քրդական համաժողովին մասնակցելու հրավեր կար:
Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանը ձերբակալվել է 1999 թվականի փետրվարի 15-ին: Դատարանը նրան հայրենիքի դավաճանության մեղադրանք էր առաջադրել: Սկզբում Օջալանը դատապարտվել էր մահապատժի, հետագայում պատիժը փոխվել էր ցմահ ազատազրկման, որը մինչ օրս քրդերի առաջնորդը կրում է Իմրալը կղզու բանտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում