Ուկրաինայում գնդակահարել են դատավորին, ով վճռել Էր կայացրել արմատականներին ձերբակալելու մասին
Նմանատիպ
Պոլտավայի մարզում անհայտ անձինք գնդակահարել են դատավորին, ով խափանման միջոց Էր ընտրել Ուկրաինայում բողոքի գործողությունների մասնակիցների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 12-ին հաղորդել Է երկրի ներքին գործերի նախարարությունը:Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ չարագործը Ֆեմիդայի ծառայողի վրա հարձակվել Է Կրեմենչուգ քաղաքում: Ստացած վերքերից 34-ամյա Ալեքսանդր Լոբոդենկոն այս գիշեր մահացել Է հիվանդանոցում:
«Զոհված դատավորը վերջերս խափանման միջոց Էր ընտրել բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների նկատմամբ: Նրանք մասնակցել Էին քաղաքային խորհրդի շենքի գրավմանը, ինչը տեղի Է ունեցել այս տարվա հունվարին: Հետաքննության կողմից դիտարկվում են մի քանի աշխատանքային վարկածներ, որոնցից հիմնականն սպանությունն Է՝ կապված տուժածի մասնագիտական գործունեության հետ»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում