Էներգակիրներն սպառել են իրենց որպես տնտեսության աճի աղբյուր. Պուտին
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին Է, որ Էներգակիրներն սպառել են իրենց որպես տնտեսության աճի աղբյուր, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:Երկրի կառավարության անդամների հետ փետրվարի 12-ին ունեցած խորհրդակցության ժամանակ Պուտինը տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւից պահանջել Է զեկույց ներկայացնել այն մասին, թե ինչպես Է «ընթանում երկարաժամկետ մակրոտնտեսական կանխատեսման պատրաստման աշխատանքը, ներառյալ տնտեսական զարգացման ռեսուրսների որոշումը»:
«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին՝ նկատի ունենալով այն իրադրությունը, որն ստեղծվում Է աշխարհի եւ մեր տնտեսության մեջ. հավանաբար իմաստ չունի կրկնել այն, որ մենք բոլորս կարծում ենք, թե աճի նախկին աղբյուրները , եթե ոչ ամբողջովին են սպառվել, ապա, մեղմ ասած, ոչ այնպես արդյունավետությամբ են աշխատում, ինչպես նախկինում Էր»,-նշել Է Պուտինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում