Ռոուհանին կարգադրել Է հետաքննել բյուջետային միջոցներից 3 մլրդ դոլարի հափշտակումը
Նմանատիպ
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել Է հետաքննություն անցկացնել կոռուպցիոն մեքենայությունների հետեւանքով բյուջետային միջոցներից 3 մլրդ դոլարի հափշտակման փաստով: Այդ մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Մոհամադ Նահավանդիյան: «Նախագահն ստացել Է կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի առաջին մասը եւ բարձր Է գնահատել հետաքննության գծով կոմիտեի գործադրած ջանքերը, նա քննիչներին կարգադրել Է շարունակել աշխատանքը»,-ասել Է Նահավանդիյանը:
Դրա հետ մեկտեղ պաշտոնյան չի հայտնել հնարավոր կասկածյալների անունները: Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդել Էին, որ իրանցի խոշոր գործարար Բաբաք Զանջանին, որն ակտիվների սեփականատեր Է Թուրքիայում, Արաբական Միացյալ Ամիրայություններում (ԱՄԱ), Մալայզիայում, երկրի իշխանությունների կողմից ձերբակալվել Է նավթի վաճառքի գործարքներով պետական միջոցների հափշտակման կասկածանքով: 2012 թվականին Զանջանին Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու կապակցությամբ ներառվել Էր ԱՄՆ-ի պատժիչ ցուցակում:
Նախորդ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալն Իրանում ծավալվել Էր 2011 թվականին. այն ժամանակ բանկային շահախարդախության արդյունքում 2,6 միլիարդ դոլարի հափշտակության մեղադրանքներ Էին ներկայացվել գործի 50 ֆիգուրանտների. ընդամենն այդ գործով անցել Է ավելի քան հարյուր մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում