Էրդողանը նոր պայման է դրել Իսրայելի առաջ
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հերքել է Իսրայելի հետ հակամարտությունը մոտ ժամանակում հարթելու մասին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի օրերս արած հայտարարությունը: Իր իսպանացի գործընկեր Մարիանո Ռախոյի հետ Անկարայում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանը Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու համար նոր պայման է առաջ քաշել:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանն Իսրայելից պահանջել է գրավոր պարտավորություն ստանձնել Գազայի շրջափակումը վերացնելու հարցում: «Մենք պնդում ենք, որ պետք է արձանագրություն ստորագրվի, որում պետք է արտացոլված լինի Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու մասին Իսրայելի պարտավորությունը: Միայն դրանից հետո մենք կարող ենք խոսել հարաբերությունների վերականգնման մասին»,- հայտարարել է նա:
Էրդողանը նաեւ նշել է, որ «Մավի Մարմարա» նավում իսրայելցի զինվորների սպանած 9 թուրքերի հարազատներին փոխհատոցում տալու վեաբերայալ Իսրայելի հետ ընթացող բանակցությունները «հեռու են ավարտին հասնելուց»:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Դավութօղլուն օրերս հայտարարել էր, որ Թուրքիան եւ Իսրայելը երբեք այսքան մոտ չեն եղել հարաբերությունների ամբողջական նորմալացմանը: Նա բարձր էր գնահատել 2010թ. մայիսին «Մավի Մարմարա» նավում տուժածներին փոխհատուցելու հարցում ընդառաջ գնալու’ Բինյամին Նեթանյահուի կառավարության պատրաստակամությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում