Ուկրաինայի ապակայունացումը Եվրոպայի կենտրոնում հազիվ թե ծառայի որեւիցե մեկի շահերին. Լավրով
Նմանատիպ
Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ նոր մակարդակի հարաբերություններ կարող են ձեռք բերվել «սոսկ իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին այս կարծիքն Է հայտնել ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր «Ռուսաստան – ԵՄ. որոշումների ընդունման ժամանակը» հոդվածում՝ Բրյուսելի New Europe եվրոպական նորությունների ինտերնետ-պորտալի համար: Դրանում Լավրովը մանրամասն վերլուծել Է Եվրամիության եւ Ռուսաստանի հարաբերություններն ուկրաինական ճգնաժամի համատեքստում: «Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցներում Ուկրաինայի իրադարձությունները հաճախ ներկայացված են ուղղագիծ եւ նույնիսկ պրիմիտիվ տեսանկյունով՝ որպես դիմակայություն, մի կողմից՝ Վաշինգտոնի եւ Բրյուսելի եւ, մյուս կողմից՝ Մոսկվայի միջեւ»,- նշել Է Լավրովը:
«Մեր արեւմտյան գործընկերներն ուկրաինացիների համար արդեն կատարել են ընտրություն, եւ մտադիր չեն սպասել, մինչեւ ուկրաինացիներն իրենք այդ հարցը լուծեն սահմանադրական, ժողովրդավարական ճանապարհով: Մի քանի հազար ցուցարարների կարծիքը, որոնք փորձում են ագրեսիվ կերպով ճնշում գործարդել կառավարության վրա, հրամցվում Է որպես ժողովրդի ձայն»,- գրել Է Լավրովը:
«Ազգի ապակայունացումը Եվրոպայի կենտրոնում հազիվ թե ծառայի որեւիցե մեկի շահերին: Հնարավոր չԷ չտեսնել, որ Ուկրաինայում հակակառավարական ուժերն ավելի ու ավելի հաճախ են ցուցաբերում ազգայնական, հակահրեական, ռասիստական տրամադրություններ, մինչդեռ այս կամ այն ինտեգրացիոն ծրագրին մասնակցության հարցն արդեն մոռացվել Է արմատական կարգախոսների հետեւում»,- նշել Է Ռուսաստանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում