Յանուկովիչը պատրաստ է կոալիցիոն կառավարության ձևավորմանը
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայն է կոալիցիոն կառավարության ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը: «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ’ վերջինս հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահը վարչապետի պաշտոնն առաջարկել էր ընդդիմության ներկայացուցչին:Միաժամանակ, խոսնակը գտնում է, որ ընդդիմության պահանջները’ կառավարությունը կազմավորել ընդդիմադիրներից, անընդունելի է: «Ուկրաինայի նախագահը կհամաձայնի կոալիցիոն կառավարության կազմավորմանը: Նման հնարավորություն դեռևս կա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ ասել է Ռիբակը: Հունվարի վերջին «Բատկիվշինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հրաժարվել էր գլխավորել կառավարությունը: Այնուհետև Յացենյուկը հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել կառավարությունը, եթե այն կազմավորվի միայն ընդդիմադի ր ուժերից:
Ուկրաինայում հանրահավաքները սկսվել են 2013 թվականի նոյեմբերից, երբ կառավարությունը հայտարարեց եվրաինտեգրման գործընթացի կասեցման մասին: Հունվարի 19-ին Կիևում բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահների բախման հետևանքով զոհվեց երեք մարդ: Ընդդիմությունը պահանջում էր կառավարության հրաժարականը և եվրաինտեգրման շարունակություն: Հունվարի 28-ին Ուկրաինայի նախագահն ընդունել է վարչապետի և կառավարության հրաժարականը, որը կշարունակի կատարել պարտականությունները մինչ նոր կառավարության ձևավորումը: Վարչապետի պատականությունները դրվել են փոխվարչապետ Առբուզովի վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում