Ադրբեջանը նավթի անակնկալ բանակցություններ է սկսել ՌԴ հետ
Նմանատիպ
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Բաքու-Նովոռոսիյսկ նավթատար խողովակաշարով Ռուսաստանի վրայով նավթ արտահանելու վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու շուրջ անակնկալ բանակցություններ է սկսել: Այս մասին հայտնում է virtualaz.org-ը` հղում կատարելով Ռուսաստանի էներգետիկ շրջանակների աղբյուրներին: Նշվում է, որ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ փետրվարի 10-ի ն հանդես է եկել SOCAR-ի ղեկավարությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն անցյալ տարի միակողմանիորեն դադարեցրել էր Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով նավթ փոխադրելու վերաբերյալ 1996 թ. ստորագրված համաձայնագիրը, որի գործողության ժամկետը լրանում է 2014 թ. փետրվարի 14-ին: SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւն իր հերթին հայտարարել էր, որ այլեւս ձեռնտու չլինելու պատճառով դադարեցնելու են այդ խողովակաշարով նավթի արտահանումը եւ նավթի այդ բաժինն ուղղելու են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշար:
Ադրբեջանական կայքը համոզմունք է հայտնել, որ SOCAR-ի կողմից խողովակաշարի հետ կապված նախկին որոշումը փոխվելու հետեւում քաղաքական հարցեր կան: «Այդ խողովակաշարով նավթի փախադրումը, տարանցման դիվերսիֆիկացիայի հետ, Մոսկվայի եւԲաքվի միջեւ էներեգետիկական համագործակցության երեւութականություն էր ստեղծում: Պաշտոնական Բաքուն չի ցանկանում լրացուցիչ խնդիր ստեղծել Մոսկվայի հետ եւ ուզում է ցույց տալ, որ բոլոր դեպքերում հետաքրքրված է նոր համաձայնագիր ստորագրելու հարցում», -նշում է կայքը:
Ավելի վաղ խոսվում էր Բաքու-Նովոռոսիյսկ նավթատար խողովակաշարով ռուսական նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով թուրքական Ջեյհան նավահանգիստ փոխադրելու մասին, ինչին դեմ էր արտահայտվել «Տրանսնեֆտ»-ի նախագահ Նիկոլայ Տոկարեւը, եւ կողմ’ «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինը, ով համարվում է Կրեմլի «գորշ կարդինալը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում