Լոնդոնը մերժել Է անկախ Շոտլանդիայի հետ արժութային միություն ստեղծելու հնարավորությունը
Նմանատիպ
Լոնդոնը չի համաձայնի արժութային միություն ստեղծել անկախ Շոտլանդիայի հետ եւ նրան թույլ չի տա շարունակել օգտագործել ֆունտ ստեռլինգը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս նախազգուշացմամբ Էդինբուրգում հանդես Է եկել Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը:«Շոտլանդիան կպահպանի ֆունտ ստեռլինգը, եթե մնա Մեծ Բրիտանիայի կազմում: Եթե նա դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից, ապա կզրկվի դրանից»,- ընդգծել Է նա:
Շոտլանդիայի ազգային կուսակցությունը «ճանապարհային քարտեզում» նպատակ Է դրել Շոտլանդիայի կողմից անկախության ձեռքբերման դեպքում արժութային դաշինք կնքել Մեծ Բրիտանիայի հետ եւ շրջանառության մեջ պահել ֆունտ ստեռլինգը: Սակայն ֆինանսների նախարար Օսբոռնը հայտարարել Է, որ Լոնդոնը բացառում Է նման տարբերակը: «Ցանկացած արժությաին միություն պահանջում Է քաղաքական միություն,- նշել Է նա:- Առանց դրա միասնական դրամական միավորի գոյությունն անհնարին կլինի: Արժութային միության եւս մեկ կարեւոր պայմանը բանկային միությունն Է: Սակայն դա կնշանակի Մեծ Բրիտանիայի կողմից անկախ Շոտլանդիայի դրամատրում: Բրիտանացի հարկատուները դրան չեն համաձանի: Նրանք թույլ չեն տա նման տրանսֆերտներ»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Շոտլանդիայի անկախության շուրջը հանրաքվեն նախատեսված Է առաջիկա սեպտեմբերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում