Հոմսում զինադադարը երկարացվել Է ևս երեք օրով
13/02/2014 16:54
Նմանատիպ
Սիրիայի Հոմս քաղաքի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հայտարարված զինադադարը երկարացվել Է եւս երեք օրով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին հաղորդել Է Daily Star լիբանանյան թերթը:Անցած ուրբաթ օրվանից՝ փետրվարի 7-ից, քաղաքում հրադադարի ռեժիմ Էր հայտարարվել երեք օրով, որի ընթացքում սիրիական Կարմիր մահիկը եւ ՄԱԿ-ի աշխատակիցները Հոմս Էին հասցնում մարդասիրական օգնություն եւ այստեղից տարհանում խաղաղ բնակիչներին:
Փետրվարի 10-ին իշխանությունները եւ ընդդիմությունը զինադադարը երկարացրել Էին եւս երեք օրով: Ներկայում Հոմսից տարհանվել Է շուրջ 1,5 հազար խաղաղ բնակիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում