Սիրիայի զորքերը 120-ից ավելի վարձկանների են ոչնչացրել Յաբրուդում
Նմանատիպ
Սիրիայի զորքերը 120-ից ավելի վարձու մոջահեդների են ոչնչացրել Դամասկոսից 57 կիլոմետր հյուսիս գտնվող Յաբրուդ քաղաքի արվարձաններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ալ Մանար» հեռուստակայանին, բանակային հատուկ ստորաբաժանումները սեղմում են շրջապատման օղակը այդ քաղաքի շուրջը, որը գտնվում Է Լիբանանի հետ սահմանի մերձակայքում: Նրանք գրավել են Յաբրուդի շրջակա ռազմավարական բարձունքները եւ զինյալներին գուրս մղել Էլ Ջարաջիր եւ Էս Սեհել բնակավայրերից: Հրետակոծման են ենթարկվել Ռիմայի ֆերմաները, որտեղ գտնվում Է հակառակորդի հրամանատարական կետը:Ինչպես գրում Է «Ալ Ահբար» թերթը, Յաբրուդը փոխադրամիջանցքով կապված Է լիբանանյան Էրբիլի հետ, որով անցնում են մատակարարման ուղիները, որոնք այնուհետեւ ձգվում են դեպի Դամասկոս եւ Հոմս: Այս շրջանում կենտրոնացված են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման եւ «Իսլամական ճակատի» մեջ մտնող մի քանի կազմավորումների հենակետերը: Զինյալների ելուզակախմբերն այստեղ են տեղափոխվել Էլ Քուսեյրում եւ Նաբակում դրանց ջախջախումից հետո՝ համապատասխանաբար 2013 թվականի հունիսին եւ նոյեմբերին:
Ներկայում զինծառայողները շարժվում են դեպի Կաստել եւ Ֆլիթ, որոնք գտնվում են դժվարամատչելի շրջաններում: Նրանց ճանապարհին հակառակորդը ամրությունների ցանց Է ստեղծել՝ օգտագործելով տեղանքի լեռնային լանդշաֆտը: «Ալ Ահբարի» տեղեկությունների համաձայն՝ գրոհայինները լավ զինված են, նրանց զինանոցում կան հրթիռային շարժական համալիրներ: Լիբանանի սահմանի մերձակա լեռնային տեղանքում ավազակային խմբավորումների թվակազմը կարող Է հասնել տասը հազարի: Նրանց թվում շատ են վարձկանները Պարսից ծոցի երկրներից եւ Լիբանանից: Յաբրուդից բացի, զինյալների խոշոր հենակետ Է ստեղծված Ռանկուսում:
Ինչպես հաղորդել Է ՍԱՆԱ գործակալությունը, զինված ծայրահեղականները ութ մարդուց բաղկացած ընտանիքի են մորթել Դամասկոսից 40 կիլոմետր հարավ գտնվող Էլ Կունեյտրա քաղաքի արվարձանում: Հաշվեհարդարն իրականացվել Է որպես ահաբեկման ակցիա այն բանից հետո, երբ Դավայա Էս Սուղրա գյուղի բնակիչները հրաժարվել են իրենց տներում տեղավորել զինյալներին: Էլ Կունեյտրայի նահանգում գործում են շուրջ 1,5 հազար արմատականներ, որոնք ահաբեկում են տեղի բնակչությանը եւ հարավից սպառնում մայրաքաղաքին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ Հալեպում կառավարական զորքերը հյուսիսային մեգապոլիսի մատույցներում հետ են մղել խռովարարների գրոհը Կուեյրասի ռազմական օդանավակայանի վրա: Հետ Է մղվել նաեւ զինված հարձակումը ավիացիոն ուսումնարանի եւ Էլ Համիդիա շրջանի վրա: Ինչպես հաղորդել են պաշտոնական ԶԼՄ-ները, փոխհրաձգության ընթացքում սպանվել են տասնյակ ահաբեկիչներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում