Նազարբաևը սպառնացել է ցրել կառավարությունը
14/02/2014 12:01
Նմանատիպ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել Է, որ հանրապետության կառավարությունը պետք Է ավելի ակտիվորեն աշխատի արդյունաբերության զարգացմանն ուղղված նախագծերում օտարերկրյա ներդրողների ներգրավման ուղղությամբ, տեղեկացնում Ինտերֆաքս» գործակալությանը:
«Ինդուստրալիզացիան հնարավոր կլինի այն ժամանակ, երբ կներգրավվեն անդրազգային ընկերությունները, և նրանց հետ միասին մենք կգործարկենք խոշոր արտադրություններ»,- ասել Է նախագահը կառավարության՝ փետրվարի 14-ին Աստանայում կայացած ընդլայնված նիստում:
«Կամ դա դուք կանեք, կամ դա կանի այլ կառավարություն: Ես ձեզ նախազգուշացնում եմ: Դա շատ կարեւոր Է մեզ համար», ընդգծել Է Նազարբաևը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում