Մոսկվան եւ Բեռլինը համակարծիք են, որ ուկրաինացիներն իրենք պետք Է ելք գտնեն քաղաքական ճգնաժամից
Նմանատիպ
Ռուսաստանը եւ Գերմանիան հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի իրենց իսկ ուկրաինացիների կողմից: Այդ մասին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է ԳՖՀ-ի իր պաշտոնակից Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Քննարկեցինք Ուկրաինայի իրադրությունը: Ռուսաստանը եւ Գերմանիան հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի իրենց իսկ ուկրաինացիների կողմից, եւ դա ուկրաինական ժողովրդի շահերից Է բխում»,-ասել Է Լավրովը: «Ակնկալում ենք, որ Ուկրաինայի մյուս բոլոր գործընկերները կառաջնորդվեն նույն այս սկզբունքով»,-հավելել Է նախարարը:
Շտայնմայերն իր հերթին պաշտոնապես հավաստել Է սիրիական քիմիական զենքի ոչնչացման գործողությանը մասնակցելու իր երկրի մտադրությունը, եթե խորհրդարանը համաձայնություն տա դրան:
«Մենք կմասնակցենք այդ գործողությանը: Կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել այն աջակցությանը, որը մեզ հարկավոր Է մեր խորհրդարանի կողմից»,-հավելել Է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում