Ադրբեջանը Սերբիայի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագիր կստորագրի
14/02/2014 13:12
Նմանատիպ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 17-ին երկօրյա այցով կմեկնի Սերբիա: Այցը կատարվում է Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշի Ռոդիչի հրավերով:
Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում ծրագրվում է հանդիպում Սերբիայի ղեկավարության հետ: Կողմերը կքննարկեն երկկողմանի ռազմական համագործության եւ անվտանգության հարցեր: Ծրագրվում է ստորագրել նաեւ Ադրբեջանի եւ Սերբիայի միջեւ պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում