Սիրիայում կրկին ադրբեջանցիներ են մահացել
14/02/2014 17:22
Նմանատիպ
Սիրիայի իշխանական ուժերի դեմ կռվող ադրբեջանցի մոջահեդների սպանության մասին տեղեկությունների հոսքը չի դադարում: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, մոջահեդների կայքում հրապարակված տեղեկության համաձայն, իշխանական ուժերը սպանել են ևս 5 Ադրբեջանի քաղաքացու: Մոջահեդների կայքում կան նրանց անուններն ու լուսանկարները:
Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն արդեն հասել է 23-ի: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են Ադրբեջանի 250-ից ավելի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 100-ից ավելի ադրբեջանցի մոջահեդներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում