Իսրայելը ներկայացրել Է հակահրթիռային պաշտպանության նոր լազերային համակարգ
Նմանատիպ
Իսրայելի «Ռաֆայել» պետական ռազմական կոնցեռնը հայտարարել Է, որ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) նոր լազերային համակարգի տեղակայման պլանները ձեռք են բերում իրական գծեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին հաղորդել Է AP գործակալությունը:
«Ռաֆայելի» ներկայացուցիչների խոսքով՝ «Երկաթե ճառագայթ» անվանումը կրող այս համակարգի մշակումն այնքան Է առաջ գնացել, որ կոնցեռը որոշել Է այս շաբաթ «Սինգապուր -Աերոշոու» ցուցահանդեսում անցկացնել դրա շնորհանդեսը:
«Դա ճիշտ այնպես Է, ինչպես «Աստղային պատերազմներում»,- հայտարարել Է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ամիտ Ցիմերը:- Դուք տեսնում եք, թե ինչպես են լազերային ճառագայթները կայծակների նման վեր խոյանում, եւ թիրախը խոցված Է»:
«Երկաթե ճառագայթը» նախատեսված Է փոքր անօդաչու թռչող ապարատները, հրթիռները եւ ականանետային արկերը խփելու համար, որոնք չեն կարող կալանվել իսրայելական ՀՀՊ-ի «Երկաթե գմբեթ» գործող համակարգի կողմից:
«Ռաֆայել» կոնցեռնը հայտարարում Է, թե փորձարկումները ցույց են տվել, որ «Երկաթե ճառագայթի» լազերները կարող են խոցել թիրախների ավելի քան 90 տոկոսը: Դրա հետ մեկտեղ պաշտոնյաները լռություն են պահպանում այն բանի առթիվ, թե երբ եւ ինչպես կտեղակայվի նոր համակարգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում