Ուկրաինայում բողոքի ակցիաների ձերբակալված բոլոր մասնակիցներն ազատ են արձակված. ընդդիմություն
14/02/2014 17:53
Նմանատիպ
Ընդդիմադիր «Ուկրաինայի ազգային դիմադրության շտաբը» փետրվարի 14-ին հայտնել Է, որ ավելի վաղ երկրում բողոքի զանգվածային գործողությունների բոլոր ձերբակալված մասնակիցներն ազատ են արձակված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զանգվածային անկարգությունների կապակցությամբ ձերբակալվել Էր 234 մարդ, նրանցից 140-ը կալանավորվել Էր: Ավելի ուշ մի քանիսին ազատ Էին արձակել, բայց նրանք պետք Է գտնվեին տնային կալանքի տակ: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ կալանքի տակ Է մնում 15 մարդ:
Ինչպես հաղորդել Է ՈՒՆԻԱՆ գործակալությունը, «Ազգային դիմադրության շտաբը» հայտարարել Է, որ փետրվարի 14-ին ազատվել Է ձերբակալվածներից վերջինը՝ Դմիտրի Պոլտավեցը: «Համապատասխան որոշումն այսօր առավոտյան ընդունել Է Կիեւի Գոլոսեեւյան շրջանային դատարանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում