ԵԱՀԿ-ը Բաքվում համակարգող է նշանակել ծագումով ադրբեջանցու
Նմանատիպ
ԵԱՀԿ-ը Բաքվում իր նախագծերի համակարգող է նշանակել ծագումով ադրբեջանցի ֆրանսիացի դիվանագետ Ալեքսիս Շախտախտինսկուն, ով իր պարտականությունների կատարմանը կանցնի մարտի 1-ին: Այս մասին հաղորդում է հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
Նոր նշանակման հետ կապված իր հայտարարության մեջ Ալեքսիս Շախտախտինսկին նշել է, որ առաջնորդվելու է ԵԱՀԿ անվտանգության ինքնատիպ եւ բազմակողմանի հայեցակարգերով, եւ իր թիմի հետ քաջալերելու է անվտանգության, մարդու իրավունքների, տնտեսական-էկոլոգիական չափանիշների հետ կապված նախագծերի իրագործման գծով կազմակերպության սկզբունքներն ու պարտավորությունները:
ԵԱՀԿ մշտական հանձնաժողովի 2013 թ. հուլիսի 26-ի որոշման համաձայն’ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը 2014 թ. հունվարի 1-ից վերափոխվել է Բաքվում ԵԱՀԿ նախագծերի համակարգողի:
Ալեքսիս Շախտախտինսկին մինչ այդ նշանակումը աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման կենտրոնում, եղել է նաեւ Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարի խորհրդականը: Ավելի ուշ զբաղեցրել է Մոսկվայում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավարի, Բելոռուսում եւ Տաջիկստանում գործերի ժամանակավոր հավատարմատարի, Կրակովում (Լեհաստան) Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում