Ուկրաինայի ապագան Եվրոպայում է.Բարոզո
Նմանատիպ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք այցելության ժամանակ չի բացառել Ուկրաինայի’ ԵՄ-ին անդամակցելու հնարավարությունը:
Վիկտոր Յանուկովիչը ճգնաժամից դուրս գալու ելքեր է փնտրում.
«Մենք չենք բացառում, որ այդ նպատակների մեջ է նաև ԵՄ-ի լիիրավ անդամակցությունը, սակայն այս փուլում, եթե անկեղծ լինենք, Ուկրաինան պատրաստ չէ միանալու մեր համայնքին:Առայժմ պետք է կենտրոնանալ ասոցիացման համաձայանգրի վրա: Դա քաղաքական ասոցիացիա է և տնտեսական ինտեգրացիա»,- հստակացրել է Բարոզոն’ ելույթ ունենալով Լոնդոնի տնտեսագիտական համալասարանում ելույթ ունենալու ժամանակ:
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքերով. «Մոտ ապագայում մենք Ուկրաինային և այլ երկրներին չենք կարող առաջարկել ԵՄ-ին անդամակցելու հեռանկար, սակայն մենք հստակ հայտարարել ենք, որ Ուկրաինայի ապագան Եվրոպայում է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում