Թուրքական խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
Նմանատիպ
Թուրքիայի խորհրդարանում Դատավորների և դատախազների բարձրագույն ընկերության կառուցվածքում փոփոխություններ նախատեսող օրինագծի քննարկման ժամանակ լարվածություն է առաջացել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ՇՀԿ) ու Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) պատգամավորների միջև, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Օրինագծով առաջարկվում է ընկերության կառուցվածքում որոշ վարչությունների անդամներին նշանակելու իրավունքը, որը ընկերության վարչական խորհրդի բացառիկ իրավունքն է, վերապահել արդարադատության նախարարությանը, ինչին խիստ դեմ են հանդես եկել ընդդիմադիր ԺՀԿ և ԱՇԿ պատգամավորները: ԱՇԿ պատգամավոր Ֆարուք Բալը հոդվածը բնութագրել է «կառավարության վախի արտահայտություն», և նշել, որ դա ընկերությանը վերահսկելու ԱԶԿ-ի ձեռնարկում է: ԺՀԿ փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը քննադատել է կառավարությանը լիազորությունները չարաշահելու համար, օրինագիծը համարել բռնապետության անցնելու փորձ:
Նրա այս արտահայտությունից հետո ԱԶԿ պատգամավոր Բայրամ Օզչելիքը վազել է ամբիոնի մոտ կանգնած Թեզջանի մոտ և բռունցքով հարվածել նրա դեմքին: Դրանից հետո խորհրդարանում իրարանցում է սկսվել: ԱԶԿ-ի և ԺՀԿ-ի պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել, որը տևել է 5 րոպե: Ծեծկռտուքի ժամանակ ԺՀԿ-ական պատգամավոր Ալի Իհսան Քոքթուրքի քթից սկսել է արյուն հոսել, որին հիվանդանոց են տեղափոխել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում