TANAP-ը կֆինանասավորվի առանց վարկային հատկացումների

Տրանսանատոլական գազամուղի (TANAP) երկրները մտադիր են իրենց հաշվին ֆինանասավորել ծրագրի իրականացումը, այլ ոչ թե դիմել բանկերի օգնությանը:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին, այդ մասին հայտարարել է SOCAR Turkiye ընկերության գործադիր տնօերնի առաջին օգնական Սամիր Քերեմլին «TANAP-ի դերը Թուրքիան էներգետիկ կենտրոն դարձնելու հարցում», խորագրի ներքո անցկացվող համաժողովի ժամանակ:

Նա նշել է, որ ներկա պահին ծրագրի արժողությունը 10-12 միլիարդ դոլար է’ավելացնելով, որ գործընկեր երկրների ցանկությունն օգտագործել սեփական կապիտալը միտված է արագացնելու ծրագրի իրականացումը: Քերեմլին հավելել է, որ ծրագիրը որոշակի էտապին հասնելուց հետո կարող են դիմել նաև բանկերին:

TANAP-ի իրականացումը նախատեսված է 4 էտապներով: Առաջին էտապի իրականացման ավարտը նշվում է 2018 թ-ը: Սկզբանական շրջանում գազամուղի թողունակությունը կլինի 16 միլիարդ խորանարդ մետր, 2023թ-ին կհասցի 23 միլիարդի, իսկ 2026թ-ին’31-ի:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Սեֆա Սադիկ Այտեկին ասել է, որ TANAP-ը կարող է փոխադրել ոչ միայն «Շահդենիս 2», հանքավայրի գազը, այլև հետագայում կօգտվի նաև այլ աղբյուրներից: Լրացուցիչ ներդրումներն ապագայում TANAP-ի թողունակությունը կարողեն հասցնել 60 միլիարդ խորանարդ մետրի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում