Ավարտվել է Ռուսաստանի հետ հիսթերիայի ժամանակը.Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ օլիմպիադայում վրացի մարզիկների մասնակցությամբ ցանկանում են ցրել Ռուսաստանի հետ հիսթերիկ դիմակայության ֆոնը:

«Մեր նպատակը Ռուսաստանի հետ հարաբերությունների ռացիոնալացումն է: Սոչիում մեր մարզիկների մասնակցությամբ ցրվել է Ռուսաստանի հետ հիսթերիկ դիմակայութայն մեջ մտնելու ֆոնը, և դա դրական է: Ներկայումս խնդիրներ կան փշալարերի հետ կապված, սակայն այդ փշալարերից բացի կան օկուպացված տարածքներ: Փշալարերն ուղղված են ոչ թե տանկերի, այլ մարդկանց դեմ, ովքեր փորձում են մեր կողմն անցնել: Հիսեթրիան և վիրավորանքները պետք է մի կողմ թողնել և գործել ռացիոնալ երկխոսության միջոցով», – Մարգվելաշվիլու խոսքերն է մեջբերում Apsny.ge կայքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում