Չինաստանը կողմնակից է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը. ՉԺՀ կոմկուսի անդամ
Նմանատիպ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կողմնակից է արցախյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը, և հույս ունի խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները: Այդ մասին փետրվարի 15-ին հրավիրած ասուլիսին նշեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային բաժնի պետի տեղակալ Չժոու Լին: «Մենք ուրախ ենք այցելել Հայաստան: Մեր այցը խիստ հագեցած ծրագիր ունի: Դրանք միջկառավարական, միջպետական հարաբերությո ւններն ամրապնդելու նպատակ ունեն: Շնորհակալ ենք Հայաստանին’ տարածաշրջանային հարցերում աջակցության համար: Չինաստանը հարգում է Հայաստանի զարգացման ուղիների ընտրությունը, մենք կողմնակից ենք ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Չժոու Լին:
Նա հույս հայտնեց, որ հայ-չինական հարաբերությունների ամրապնդումն ապագայում ևս կշարունակվի և երկու երկրների տնտեսական հարաբերություններն էլ ավելի կխորանան: Չժոու Լին շատ հյուրընկալ երկիր է համարում Հայաստանը: «Տպավորված ենք ձեր երկրով ու ժողովրդով: Մարդիկ այստեղ բոլորը ժպտում են, անհոգ են»,- նշեց նա:
Արցախի դեմ ագրեսիա սանձազերծած Ադրբեջանը 1994-ին պարտվեց պատերազմում: Պատմության դասերը վատ սերտած Ադրբեջանը շարունակում է հոխորտալ ռազմական ճանապարհով արցախյան հարցի լուծման ցանկության մասին: ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահների կազմում են Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում