Թուրքիայի իշխող կուսակցությունից ևս 400 անդամ հեռացել են
Նմանատիպ
Անցայլ տարվա դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որի ժամանակ բացահայտվել էր կառավարության որոշ անդամների մասնակցությունը խոշոր չափերի հասնող կաշառակերության, ապօրինությոնների, մաքսանենգության եւ թմրանյութերի առեւտրի գործողություններում, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած’ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շարքերից զանգվածային հրաժարակնները ավելի լայն թափ են ստացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»-ը’ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, այսօր ԱԶԿ-ից դուրս գալու մասին հայտարարել են կուսակցության Սեֆերհիսարի շրջանի բաժանմունքի ղեկավար Ումիթ Ջինգյոզը եւ եւս 400 անդամներ:
Ումիթ Ջինգյոզը լրագրողներին հայտնել է, որ կուսակցությունից իրենց հեռանալու պատճառն այն է, որ ԱԶԿ ղեկավարությունը վերջին շրջանում որդեգրել է «մարդուն արհամարհելու մոտեցում»: Նա նշել է, որ իր հետ ԱԶԿ շրջանային կառույցի ղեկավար կազմից դուրս են եկել 14 հոգի, իսկ կուսակցության կազմից’ 400 հոգի:
Թուրքական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԶԿ-ից հեռանալու մասին այսօր հայտարարել են Գյոլբաշի նախկին քաղաքապետ Ռամազան Շիմշեքը եւ կուսակցության եւս 900 անդամներ: ԱԶԿ արդեն նախկին անդամները հայտարարել են, որ այդ քայլին դիմել են կուսակցության վարչական խորհրդի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների’ դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունից հետո նման պատճառաբանություններով ԱԶԿ-ից շարքերից հեռացել են նվազագույնը 3 հազար անդամներ: Որոշ դիտորդներ գտնում են, որ ԱԶԿ-ի հեղինակազրկվելու պատճառով, հնարավոր է’ մարտի 30-ին Թուրքիայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի իշխող կուսակցությունը սպասվածից քիչ տեղեր զբաղեցնի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում