Լատվիական դասագրքում Արցախը ներկայացված է`որպես անկախ պետություն
17/02/2014 10:26
Նմանատիպ
Լատվիական «Նոր համաշխարհային աշխարհագրություն» դասագրքում, որը հրապարակվել է 2013թ-ին, Արցախը, Հարավային Օսեթիան և Աբխազիան ներկայացված են, որպես անկախ պետություններ: Այս մասին տեղեկացնում է haqqin.az կայքը ‘ հղում կատարելով Ռիգայում բնակվող ադրբեջանական սփյուռքի աղբյուրներին:
Այդ դասագիրքը նախատեսված է Լատվիայի միջին դասարանների դպրոցականների համար: Ինչպես միշտ նմանատիպ դեպքերը հարուցում են Ադրբեջանի անտեղի զայրույթը, որին էլ հետևում են քայլերի ձեռնարկում: Լատվիայում բնակվող ադրբեջանական համայնքը պատրաստվում է դիմել Լատվիայում Ադրբեջանի դեսպանատուն’ գործողություններ ձեռնարկելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում