Իրանը փոխում է Պաղեստինի նկատմամբ ռազմավարությունը

Երկար տարիներ Իրանի հարաբերությունները Պաղեստինի հետ հիմնականում կապված էին Համասի, Իսլամական ջիհադի և Ահմադ Ջիբրիլսի ղեկավարած Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի ճյուղի հետ: Սակայն իրավիճակի փոփոխության ազդակներ է տրվում սկսած սույն թվականի հունվարի 28-ից, երբ Ֆաթի կենտրոնական կոմիտեի փոխքարտուղար Ջիբրիլ Ռաջուբը ժամանեց Թեհրան’ հանդիպելու իրանցի պաշտոնյաների հետ: Այցը մեծ զարմանք առաջացրեց շատերի մոտ:

Իրանի հեղափոխականները և Ֆաթը լավ հարաբերությունների մեջ էին մինչ հեղափոխությունը, սակայն շահի իշխանության տապալումից հետ նոր իսալամական կառավարությունն աստիճանաբար փոխեց իր վերաբերմունքը: Հետզհետե Համասը և Իսլամական Ջիհադը դարձան Պաղեստինում Իրանի հենակետերը:

2011թ-ին Իրանը, Սիրիան, Հեզբոլլահը և Իսլամական ջիհադը տարածաշրջանում ձևավորեցին իրենց բլոկը: Սկզբնական շրջանում Համասի և Իսլամական ջիհադի առաջնորդները բնակվում էին Սիրիայում, սակայն նրանք փորձեր էին կատարում որպես միջնորդ հանդես գալ Բաշար Ասադի և ընդդիմադիր Մուսուլման եղբայրների միջև, ինչն էլ հանգեցրեց բլոկի թուլացմանը: Աստիճանաբար սառեցին նաև Իրանի և Համասի հարաբերությունները’ չնայած Համասի իրանական գրասենյակը բավականին ակտիվ էր գործում:

Իսլամական ջիհադը զերծ էր իրեն պահում սիրիական ճգնաժամի մեջ որևէ մասնակցություն ունենալուց’ կոչ անելով կողմերին խնդիրը լուծել բանակցությունների միջոցով:

Այս իրավիճակում փորձում է հնարավորինս ճիշտ կողմնորոշվել Ֆաթը: Ռաջուբի այցը, պատահակնություն բչէ, արևելագետների կարծիքով նա Թեհրան է ժամանել ցույց տալու Ֆաթի պատրաստակամությունը’ Պաղեստինում դառանալու իրենց ամուր դաշնակիցը: Նշվում է նաև, որ Ֆաթը դեմ չէ Իրանի համագործակցությանը պաղեստինյան այլ կազմակերպությունների հետ:
Փետրվարի ութին Al-Monitor –ին տված հարցազրույցի ժամանակ Ռաջուբը կոչ է արել պաղեստինյան տարբեր ֆրակցիաներին համաձայնության գալ դիմակայության ռազմավարության հարցում, որը նախատեսում է տարածաշրջանային գործընացներում Պաղեստինի ակտիվ մասնակցություն:
Այս այցից մի քանի օր անց Իրան է ժամանում նաև Իսլամական ջիհադի պատվիրակությունը’ Շալլահի ղեկավարությամբ, ով փորձել է իրանցի պաշտոնայների հետ խոսել ներպաղեստինյան կոնֆլիկտների մասին:

Իրանցի պաշտոնայններն այդ հանդիպումից հետո նշել են, որ փոխում են Պաղեստինի նկատմամբ վերաբերմունքը: Եթե նախկինում Իրանը ձգտում էր համագործակցել միայն որոշ կազմակերպությունների հետ, ապա ներկայումս դաշնակցելու է պաղեստինյան բոլոր խմբակցությունների հետ, որպեսզի չկրկնվեն 2007թ-ի դեպքերը, երբ Համասն ու Ֆաթը բախվեցին միմյանց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում