Ադրբեջանի ՊՆ-ն ծրագրում է մեծացնել բանակում պայմանագրային զինծառայողների թիվը
Նմանատիպ
Ադրբեջանական բանակի ղեկավարությունը հույսը դնում է պայմանագրային զինծառայողների վրա և այդ պատճառով ծրագրում է 2014 թ. մեծացնել բանակում պայմանագրային զինծառայողների թիվը: Այս մասին,տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը’ հղում կատարելով ռազմական աղբյուրներին:
Նշվում է, որ պայմանագրայիններին կհանձնարարվի ռազմական տեխնիկան և գերճշգրիտ զենքի կառավարումը, ինչպես նաև նրանց կնշանակեն կրտսեր հրամանատարների պաշտոններում, որոնք գտնվում են անձնակազմի հետ անմիջական շփման մեջ:
Ադրբեջանի զինված ուժերում գտնում են, որ այդ կերպ կկարողանան մեծացնել զինծառայության որակը, իսկ նեգատիվ դեպքերը կհասցվեն նվազագույնի:
Ադրբեջանի ՊՆ-ն պայմանագրային հիմունքներով զինծառայողների, ինչպես նաև ենթասպաների հավաքագրում է սկսել Բաքվի, Բարդայի, Բեյլագանի, Շամքիրի եւ Նախիջեւանի ռազմական զորամիավորումներում ծառայություն անցնելու համար: Նման պրակտիկա արդեն մի քանի տարի կիրառվում է Ադրբեջանի սահմանային եւ ներքին զորքերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում