Թուրքիայում լույս է տեսել Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան»-ի թուրքերեն տարբերակը
Նմանատիպ
Հայոց ցեղասպանության ականատես Արշալույս Մարտիկանյանի գիրքը’ «Հոշոտված Հայաստան»-ը թուրքերեն լույս է տեսել Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը: Գիրքը թուրքերեն է թարգմանել «Ակոս» պարաբերականի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը: «Հոշոտված Հա յաստան»-ը հրատարակել է թուրքական Pencere Yayınları հրատարակչությունը: «Թարաֆ» պարբերականի սյունակագիր Օզլեմ Էրթանը, անդրադառնալով գրքի թուրքերեն հրատարակությանը, նշել է, որ սա այն աշխատություններից է, որոնք պետք է կարդալ: «Ճիշտ է, Հայոց ցեղասպանությունից անցել է 99 տարի, և այդ օրերը տեսած ոչ ոք այլևս կենդանի չէ, սակայն միլիոնավոր հայերի մահվան, իսկ ողջ մնացածներին էլ’ աշխարհի չորս կողմը սփռվելու պատճառ դարձած Ցեղասպանության առաջացրած տրավման դեռ շարունակվում է: Այդ իսկ պատճառով պետք է կարդալ Արշալո? ?յս Մարտիկանյանի պատմությունը’ անցյալի ցավոտ ուրվականներին հպվել կարողանալու և խղճի ձայնին ականջալուր լինելու համար…»,- գրել է Էրթանը:
Արշալույս Մարտիկանյանը ծնվել է Խարբերդի նահանգի Չմշկածագ քաղաքում։ Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն։ Հուշագրությունում նկարագրված դեպքերը սկիզբ են առնում 1915 թվականի ապրիլից։ Արշալույսը, որ ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, տեսել է իր սեփական մոր, հոր, եղբայրների և քույրերի սպանությունը։ Նրա ծնողներին դաժանաբար սպանել էին իր աչքի առաջ’ Տիրոջն ապավինելու և Նրան հավատարիմ մնալու համար։ Անցնելով տարբեր թուրք փաշաների և քուրդ ելուզակների ձեռքի տակով, ընկնելով հարեմներ և ենթարկվելով տանջանքների’ փոքր իկ Արշալույսը մինչև վերջ հավատարիմ է մնում իր հավատքին։
Արշալույս Մարտիկանյանը վախճանվել է 1996 թվականին ԱՄՆ-ում։ Ցավոք, նրա շիրմի տեղն այսօր անհայտ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում