ԵԱՀԿ ներկայացուցիչը կմեկնի Ջավախք
18/02/2014 10:48
Նմանատիպ
ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Աստրիդ Տորսը փետրվարի 17-21-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին:
Ինչպես տեղեկացնում է Apsny.ge կայքը, Աստրիդ Տորսը կհանդիպի Վրաստանի վարչապետի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարի, կրթության, փախստականների հարցերով նախարարների հետ:
Այցի ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչը կայցելի նաև Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի տարածաշրջաններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում