Ադրբեջանական բանակի զինվորը կրակել է ծառայակցի վրա
18/02/2014 12:40
Նմանատիպ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության’ Գյանջայում տեղակայված զորամասերից մեկում զինվորը կրակել է իր ծառայակի վրա:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, 21-ամյա զինվոր Ռաֆայել Շուքյուրովը, խախտելով անվտանգության կանոնները, կրակ է բացել իր ավտոմատից: Գնդակը դիպել է նրա ծառայակից 20-ամյա Նաջաֆգուլու Գուլիեւին, ով ոտքի հրազենային վիրավորումով հոսպիտալացվել է: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է փաստը:
2014 թ. սկզբից մինչեւ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 9 զինծառայող, 15 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր վնասվածքներ են ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում