Թուրքական կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին հայ կնոջ է առաջադրել

Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ կուսակցությունների թեկնածուների առաջադրման ժամանակ հետաքրքիր անակնկալ է գրացվել: Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է Ստամբուլի Ադալար թաղամասում իր թեկնածուներին: Եթե մյուս բոլոր կուսակցությունների առաջադրած անձանց գերակշիռ մեծամասնությունը տղամարդիկ են, ապա ԺԴԿ-ի առաջադրած 12 թեկնածուներն է լ կին են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, կուսակցության առաջադրած թեկնածուների մեջ կա նաև մեկ հայ: Թեկնածուների թվում են նաև երկու հույն, մեկ արմատներով ամերիկացի, մեկ ալևի:

Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը տեղի կունենա մարտի 30-ին: Կմասնակցեն իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և «Ազգայնական շարժում», ինչպես նաև քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» և ձախակողմյան Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները: ՏԻՄ ընտրություններին կհաջորդեն նախագահական ընտրությունները, որոնք կկայանան օգոստոսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում