Վիեննայում ավարտվել Է Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների առաջին նստաշրջանը
Նմանատիպ
Վիեննայում փետրվարի 18-ին ավարտվել Է Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլի առաջին նստաշրջանը. մասնակիցները հանդիպումներ կանցկացնեն երկկողմ ձևաչափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մանը:
«Միջուկային ծրագրի շուրջ 3+3» խմբի (ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) և Իրանի բանակցությունների առաջին լիագումար նիստն ավարտվել Է, այժմ բանավեճերը կանցկացվեն երկկողմ ձեւաչափով»,-ասված Է Մանի հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, նախօրյակին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ, կողմերը քննարկել են առաջիկա բանակցությունները: Բացի այդ, Զարիֆը երկկողմ հանդիպում Է անցկացրել բանակցություններում ՌԴ-ի ներկայացուցիչ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում