ԵՄ-ն Թուրքիայի անդամակցության համար նոր խոչընդոտներ է տեսնում

Եվրամիությունը խստորեն մտահոգված է Թուրքիայի դատավորների և դատախազների գերագույն խորհրդի (HSYK) մասին նոր օրինագծի հնարավոր վավերացմամբ, որով թուրքական կառավարությունը նախատեսում է վերահսկողություն սահմանել դատական համակարգի նկատմամբ: ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակ Պետեր Ստանոն հայտարարել է, որ եթե օրինագիծը վավերացվի, ապա Թուրքիայի’ Եվրոպական Միությանն անդամակացությունը կհայտն վի հարցականի տակ: 

«Օրինագծի վերաբերյալ բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունները: ԵՄ ամենամեծ մտահոգությունները կապված են նոր օրինագծով Արդարադատության նախարարին տրվող լիազորությունների հետ»,- ասել է նա:

Թուրքական կառավարությունը HSYK-ի մասին օրենքում փոփոխություններ է կատարում, որոնք թույլ կտան վերահսկել երկրի դատական համակարգն, ինչը հակասում է ԵՄ չափանիշներին:
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները գտնում են, որ HSYK կառույցին վերաբերվող կառավարության կողմից խորհրդարան ներկայացված օրինագծի նպատակը դեկտեմբերի 17-ին Թուրքիան ցնցած խոշոր կոռուպցիոն սկանդալի գործով հետաքննությունը քողարկելն է, որի ընթացքում հարցաքննվել են կոռուպցիայի, կաշառակերության, մաքսանենգության և թմրանյութերի ապօրինի շրջառության մեջ մեադրվող հայտնի գործարարներ, նախարարների որդիներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաեւ վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կրտսեր որդին’ Բիլալ Էրդողանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում