Կիևում լրագրող է մահացել
Նմանատիպ
Ուկրաինական «Вести» թերթի լրագրող Վյաչասլավ Վերեմինը փետրվարի 19-ին Կիևում հրազենային վնասվածք է ստացել և մահացել է հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում է «Громадьске ТВ»-ն:
«Вести»-ի տվյալներով, զինված մարդիկ փետրվարի 18-ի երեկոյան հարձակվել են այն տաքսիի վրա, որով երթևեկում էր Վերեմինը և ընկերության այլ աշխատակից Ալեքսեյ Լիմարենկոն: Երբ լուսաֆոռի տակ մեքենան արգելակել է զինված և դիմակավոր մարդիկ հարձակվել են մեքենայի վրա և ծեծել նրանում առկա մարդկանց:
Լրագրողը սրտի շրջանում փամուշտից վնասվածք է ստացել: Նրան հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում և տեղավորել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ էլ վերջինս մահացել է:
Ուկրաինայի ԶԼՄ-ի ինստիոտւտի տվյալներով վերջին մեկ օրվա ընթացքում Կիևում 27 լրագրողներ դարձել են տարբեր տեսակի հարձակումների զոհեր:
Փետրվարի 18-ինԿիևում ցուցարարների և ոստիկաննների միջև բախումն էլ ավելի սուր ձևեր է ընդունել, որի արդյունքում կան բազմաթիվ տուժածներ և վիրավորներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում