Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը մեկնարկել է

Գյանջիայում սկսվել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը Գյանջայում:

Այս մասին ԱՊԱ լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևը:

Նախարարների առանձնազրույցից հետո տեղի կունենա ընդլայնված ձևաչափով հանդիպում:

Նախատեսված է նաև Գյանջայի գործադիր մարմնի ղեկավարի հանդիպում երեք երկրների արտգործնախարարների հետ: Իսկ դրանից հետո կլինի մամուլի ասուլիս:
Այսօր կկայանա նաև Գյանջայում Վրաստանի հյուպատոսության բացումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում