Փետրվարի 20-ն Ուկրաինայում սգո օր Է հայտարարված
Նմանատիպ
Փետրվարի 20-ն Ուկրաինայում սգո օր Է հայտարարված Կիեւում զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվածների հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հանրապետության նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրամանագրում:
«Ուկրաինայում զանգվածային անկարգությունների հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ որոշում եմ՝ 2014 թվականի փետրվարի 20-ն Ուկրաինայում հայտարարել սգո օր»,-նշվում Է փաստաթղթում:
Այդ օրն Ուկրաինայի ամբողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները, չեղյալ կհայտարարվեն ժամանցային, համերգային միջոցառումները, մարզական մրցումները, համապատասխան փոփոխություններ կկատարվեն հեռուստատեսության եւ ռադիոյի ծրագրերում:
Ուկրաինայի ՆԳ նախարարության գլխավոր հետաքննչական վարչության պետի տեղակալ Օլեգ Տատարովի տվյալներով՝ Կիեւում զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվել Է 24 մարդ, որոնցից 14-ը քաղաքացիական անձինք են: Վերքեր Է ստացել 751 մարդ, 381 հոգի դիմել Է բուժօգնության:
Տատարովի տվյալներով՝ Կիեւում զանգվածային անկարգությունների ընթացքում ստացած վերքերից զոհվել են ՈՒկրաինայի իրավապահ մարմինների տասն աշխատակիցներ, վիրավորվել Է 77 միլիցիոներ, հաղորդել Է ԻՏԱռ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում