Բակո Սահակյանն Արցախի սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
19/02/2014 17:38
Նմանատիպ
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության հարավային թեւի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է այստեղ առկա խնդիրների համապարփակ լուծման նշանակությունը Արցախի կյանքում, ինչով էլ պայմանավորված է համապատասխ ան մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների համակարգված եւ պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում